Մարոկկոն Ֆրանսիայից գնելու է անօդաչու թռչող սարքեր

Մարոկկոյի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը մտադիր է Ֆրանսիայից ձեռք բերել Harfang (IAI Heron I) («Հարֆանգ») անօդաչու թռչող սարքեր, սակայն պայմանագիրը կարող է կնքվել, եթե ԱԹՍ-ի հիմնադիր արտադրող իսրայելական Israel Aerospace Industries-ը համաձայնություն տա։ Բացի այդ, իսրայելական կողմի համաձայնության դեպքում Մարոկկոն ստանալու է ոչ թե նոր, այլ Ֆրանսիայի ՌՕՈւ կազմից դուրս գրված «Հարֆանգ»-ներ։

Ինչպես հաղորդում է Flightglobal ավիացիոն լրատվակայքը, ներկա դրությամբ Մարոկկոն ունի 3 միավոր Harfang ԱԹՍ, որոնց գնման թույլտվությունը նույն իսրայելական ընկերությունն է տվել։ Չնայած որ Մարոկկոյի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2000-ին՝ այնուհանդերձ դա չի ազդել կողմերի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարի վրա։

Հայտնի է, որ Մարոկկոյի զինվորականներն ԱԹՍ-ները կիրառելու են շրջադիտման և հետախուզման նպատակներով։

Հավելենք, որ Harfang ԱԹՍ-ն իսրայելական Heron I-ի տարբերակներից է՝ հատուկ ստեղծված Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի համար։ Ֆրանսիան դրանք օգտագործում է ռազմավարական հետախուզության ժամանակ։ Դրանք արտադրվել են Ֆրանսիայում ֆրանսիական Airbus Defence & Space և իսրայելական Israel Aerospace Industries-ի համատեղ ջանքերով։ Այնուհանդերձ, Ֆրանսիան փորձում է աստիճանաբար հրաժարվել դրանցից՝ փոխարինելով Reaper ամերիկյան արտադրության ԱԹՍ-ներով։

Harfang-ի երկարությունը 9.3 մ է, թևի բացվածքը՝ 16.6 մ, սարքն ունակ է բացել մինչև 207 կմ/ժ արագություն, ազդեցության հեռահարությունը մոտ հազար մ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *