Թուրքիան կրկին կործանիչներ է օդ բարձրացրել սիրիական ինքնաթիռի թռիչքի ժամանակ

Թուրքիայի զինված ուժերը կրկին կործանիչներ է օդ բարձրացրել, երբ Սիրիայի օդուժի ինքնաթիռը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում թռիչքներ է կատարել։ 

ՄիԳ-23. Սիրիայի ՌՕՈւ

ՄիԳ-23. Սիրիայի ՌՕՈւ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հունվարի 19-ին օդ են բարձրացրել սիրիական օդային տարածքում ՄիԳ-23 կործանիչի թռիչքի ժամանակ։ Երբ սիրիական ինքնաթիռը հեռացել է սահմանային գոտուց, թուրքական կործանիչները վայր են իջեցվել։ Միջադեպեր չեն գրանցվել։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական օդուժը մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում թռիչքներ են իրականացնում։

Անցած տարվա սեպտեմբերին նման թռիչքի ժամանակ թուրքական կործանիչը կրակ էր բացել պատահաբար Թուրքիայի օդային տարածքը հատած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա` վայր գցելով այն:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *