Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պատվիրակությունը հունվարի 21-ին ժամանել է Բաքու։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այցը կրում է ճանաչողական բնույթ։
Պատվիրակության ղեկավարը գնդապետ Բեքիր Ուզելն է, իսկ պատվիրակության կազմում են բարձրաստիճան սպաներ։
Այցը տևելու է մինչև հունվարի 24-ը։
Հայտնի է նաև, որ արդեն այսօր թուրքական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մամեդովը։ Այցի շրջանակներում պատվիրակությունը լինելու է նաև ներքին զորքերի ռազմական ուսումնարանում։