Հնդկաստանն արձակել է հերթական բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը հունվարի 20-ին արձանագրել է բալիստիկ հրթիռի հերթական հաջող արձակումը։ Այս անգամ փորձնական մեկնարկ է տրվել միջին հեռահարության Ագնի 4 բալիստիկ հրթիռին։ Ինչպես հաղորդում է հնդկական The Hindu լրատվակայքը, այս մասին հաղորդել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։

Ագնի սերիայի ՄԲՀ

Ագնի սերիայի ՄԲՀ

Ընդհանուր առմամբ, սա Ագնի 4 բալիստիկ հրթիռի երրորդ հաջող արձակումն էր։ Այս հրթիռի թռիչքի հեռավորությունը 4 000 կմ է, այն օժտված է լազերային նավիգացիոն համակարգով։ Ագնի 4-ը դասվում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների շարքին և ըստ իր դասի՝ փոքր հեռահարության և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների միջև է։

Հատկանշական է նաև, որ հրթիռի մարտագլխիկը, որը կարող է կրել նաև միջուկային մարտական մաս, ջերմամեկուսացված է, ինչի արդյունքում կարող է անխափան մնալ Ցելսիուսի սանդղակով մինչև 3 000 աստիճան ջերմության դեպքում։

Նշենք, որ  Ագնի 4 հրթիռի առաջին հաջող փորձարկումն արձանագրվել է 2011-ի նոյեմբերին, երկրորդը՝ 2012-ի սեպտեմբերին։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում Հնդկաստանը գրեթե յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ հայտարարում է տարբեր դասի բալիստիկ հրթիռների հերթական հաջող արձակման մասին։ Այդ հրթիռների թվին են պատկանում փոքր և միջին հեռահարության Ագնի 1, 2, 3, 4 և 5 հրթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *