Ռազմական խորհրդի նիստ՝ ՊԲ-ում

Հունվարի 17-ին Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, տարբեր օղակների հրամանատարների, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել, որը նվիրված էր 2013 բանակային տարվա արդյունքների ամփոփմանը: Նիստին ներկա էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ռազմական խորհրդի նիստ ՊԲ-ում

Ռազմական խորհրդի նիստ ՊԲ-ում

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ներկայացրել է քննարկվող ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ ըստ այդ համակողմանի վերլուծության ենթարկելով բանակի մարտական և զորահավաքային պատրաստության ու պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների կազմակերպման, սպառազինության ու տեխնիկայի շահագործման ու սպասարկման, առաջնային գծի ինժեներական կառույցների կատարելագործման, թիկունքային ապահովման, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները:

Ամփոփիչ խոսքով հանդես է եկել նաև Բակո Սահակյան, ով անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների ընթացիկ վիճակին, առաջնային գծի ամրապնդման, զինվորական կադրերի պատրաստման, սպառազինության թարմացման, թիկունքային ապահովման, զինծառայողներրի և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին՝ հատուկ շեշտադրում կատարելով անձնակազմի դաստիարակության և միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերի վրա:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին, համաձայն ՊԲ հրամանատարի  «2013թ. բանակային տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա խնդիրների մասին» հրամանի, տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ծառայությունները, զորամասերն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, իսկ ծառայողական պարտականությունները գերազանց կատարած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պատվոգրերի, անվանական զենքի և դրամական ու նյութական խրախուսանքների, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *