Ռազմաշաբաթ. Վրաստան. հունվարի 12-18

Ռազմական տերմինների էլեկտրոնային բառարան։ Բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներ։ Շինարարական աշխատանքների ավարտ՝ զինված ուժերի 5-րդ բրիգադում։ Թերըմբռնում՝ ռուսական ավիախմբի երթուղու կապակցությամբ։ «Կանաչ բերետ» հատուկ նշանակության դասընթաց։ Վետերանների գործերով դեպարտամենտը դարձավ անկախ մարմին։

Դրվագ՝ Վազիանի զորավարժարանում ընթացող դասընթացից։

Դրվագ՝ Վազիանի զորավարժարանում ընթացող դասընթացից։

” Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է մշակել ռազմական տերմինների էլեկտրոնային բառարան։ Վերջինիս ստեղծման աշխատաքներում ներգրավել են նաև Թբիլիսիի Պետական լեզվաբանական համալսարանի աշխատակիցներին։ Նախատեսվում է, որ ռազմական տերմինների բառարանը պատրաստ կլինի մինչև ընթացիկ տարվա ավարտը, ինչից հետո այն կսահմանվի որպես պետական չափանիշ։

” Ճանաչողական այցով Վրաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը։  Բարձարգույն հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների, բարձրաստիճան զինվորականների և շուրջ 20 երկրից ժամանած քաղաքացիական անձանց հետ հանդիպել է պաշտպանության նախար Իրակլի Ալասանիան։ Նա շուրջ 50 ունկնդրի ծանոթացրել է Վրաստանի պաշտպանական ոլորտում ընթացող բարեփոխումենրին։

Միջազգային հրամանատարաշտաբային դասընթացի մասնակիցները
Նկարը` Վրաստանի ՊՆ կայքի

” Ավարտվել են 2013-ին նախատեսված պլանային շինարարական աշխատանքները Վրաստանի զինված ուժերի հետևակային 5-րդ բրիգադում։ Հունվարի 13-ին կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գորի էին ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ովքեր շրջայց կատարեցին բրիգադի զորավարժարանում և նորակառույց այլ օբյեկտներում։

” Զինված ուժերի հետևակային 5-րդ բրիգադում Վրաստանի պաշտպանության նախարարը դիմավորեց «հին» նոր տարին։ Նախարար Ալասանիան ևս մեկ անգամ շնորհավորեց զինծառայողներին նոր տարվա կապակցությամբ։ Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՊՆ տեղակալ Ալեկսի Բաթիաշվիլին և ԳՇ պետի տեղակալ գնդապետ Վլադիմեր Չաչիբաիան։

” Վրաստանում սկանդալ է հասունացել «Կվիրիս պալիտրա» թերթում հունվարի 13-ին հրապարակված հոդվածի պատճառով։ Արսենալ ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին իր հոդվածում պնդեց, որ Երևանի Էրեբունի օդանավակայան ուղևորվող ռուսական օդուժի Սու-27 (ռուս.՝ Су-27) գրոհիչներն անցել են Թբիլիսիի օդային տարածքով։ Հունվարի 14-ին այդ տեղեկությունը հերքել է Գրուզաերոնավիգացիան։ Մեկ օր անց հերքումով հանդես եկավ նաև Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

” Վրաստանի Վազիանի զորավարժարանում՝ ԱՄՆ զինված ուժերի ձևաչափերին համապատասխան, անցկացվել է հատուկ նշանակության «Կանաչ բերետ» դասընթացը։ Հունվարի 16-ին կայացած գլխավոր մարզմանը ներկա են եղել նաև պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն։ Դաընթացը կրում էր «Աերոմոբիլ պատրաստություն և պայմանական հակառակորդի ամրաշինական կառույցների զտում՝ մարտական կրակի կիրառմամբ» անվանումը։

” Վրաստանի վետերանների հարցերով դեպարտամենտը այսուհետ առանձին կառույց է։ Մտահղացումը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է։ Դեպարտամենտն ինքնուրույն կմշակի այն քաղաքականությունը, որը տարվելու է վետերանների նկատմամբ։ Այս հարցում բացառություն չի կազմում նաև սոցիալական քաղաքականությունը։

” 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում զոհված և ծանր վիրավորված զինծառայողների  երեխանեևրը հունվարի 17-ին այցելել են Միխեիլ Թումանիշվիլիի անվան կինոդերասանների թատրոն։ Այնտեղ էին նաև ծառայողական պարտքի կատարման ժամանակ զոհված զինծառայողների հարազատները։

” Միջազգային անվտանգության ապահովման առաքելության իրականացման ընթացքում Աֆղանստանում վիրավորված վրացի զինծառայողները հունվարի 17-ին մեկնել են Գերմանիա՝ սուսերամարտի առաջնությանը մասնակցելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *