ՊԲ-ում զինծառայող է մահացել։ Կենտրոնական հոսպիտալ զինծառայող է տեղափոխվել: Մշտադիտարկում Մարտունու շրջանում։ Էրեբունի օդակայանում կազմավորվում է ուղղաթիռների էսկադրիլիա։
” Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993-ին ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը: Տարվում է հետաքննություն։
” Հունվարի 13-ին Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Խլղաթյանը: Զինծառայողը գիտակցության է եկել ու շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
-Հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանի հյուսիսային ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
-Հունվարի 16-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց ռազմաբժշկական ծառայության դերը, քանի որ նրանք բանակի կողքին են Արցախյան պատերազմի տարիներից։ «Սա մի ծառայություն է, որ կրկնակի երդում է տալիս։ Առաջին հերթին որպես բժիշկ, իսկ հետո արդեն զինվորական։ Սա նաև այն ծառայությունն է, որ կրկնակի պատասխանատվություն է կրում իր ուսերին»,- շեշտել է նախարարը։
-Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում օկրուգի հրամանատարությունը կազմավորում է Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիա։ Ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված է ավարտել ընթացիկ տարում։
-Հունվարի 12-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2013 թվականը՝ նշելով բացթողումներն ու ձեռբերումները։ Հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ։
-Այս տարի Տավուշի թեմի Մակարավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ջրօրհնյաց խաչի քավորը զորամիավորման հրամանատար Օնիկ Գասպարյանն էր։ Նա հունվարի 9-ին խաչապտույտ է կատարել ՀՀ հյուսիսարևելյան սահմանը պաշտպանող զորամասերում: Ջրօրհնյաց խաչը եղել է նաև Հայաստանի արևելյան սահմանը հսկող զինծառայողների մոտ։
-ՀՀ կառավարությունը հունվարի 16-ին նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում։ Այն միտված է նախազորակոչային տարիքի պատանիների բժշկական հսկողության, օգնության ու սպասարկման գործընթացի բարելավմանը: Ըստ այդմ՝ նախազորակոչային տարիքի պատանիներն այսուհետ էլեկտրասրտագրում ուորովայնի օրգանների սոնոգրաֆիա կանցնեն։
” Հունվարի 17-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2013 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ։Նիստին մասնակցում էին Հայաստանի մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ:
Ռազմաշաբաթը նաև՝