Մեկ շաբաթում 2 ինքնասպանություն՝ Ադրբեջանի ԶՈւ-ում։ Մեկ վիրավոր՝ «հայկական գնդակից»։ 2 զինծառայող հոգեբուժարանում են։ Սիրիայում սպանվել է նվազագույնը 8 ադրբեջանցի զինյալ։ Ադրբեջանի ՊՆ-ն դիմել է հանրությանը։ Ադրբեջանը նվազեցնում է Արցախյան պատերազմի իր զոհերի քանակը։
-Ադրբեջանում առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող,1995-ին ծնված շարքային Ռուսթամ Ֆիրուդին օղլու Գուլիևը, նախնական վարկածի համաձայն, ինքնասպանություն է գործել: Գուլիևի եղբայրը պնդում է, որնրան ծեծել են զորամասում:
-Ադրբեջանի արդարադատության նախարարության պատիժների իրականացման ծառայության պահպանման գնդի զինծառայող, 1990-ին ծնված Ռզաև Ջոշգուն Էլշադ օղլուն մահացել է հունվարի 12-ին հրազենային վնասվածքից:
-Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը վկայում է, որ հունվարի 12-ի գիշերը «հայկական զինուժի ստորաբաժանումները կրակել և վիրավորել են» Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1995-ին ծնված Ահադլի Թափլըգ Ֆիրդովսի օղլուին:
-Ադրբեջանում 2014-ի հունվարին զորակոչվածներից երկուսը՝ Լենքորանի շրջանից Ալիզադե Ռավան Արիֆ օղլուն (ծնված 1995-ին) և Բաքվի Նիզամիի շրջանից Նաջաֆով Նիջադ Վյուղար օղլուն (ծնված 1995-ին) ինքնասպանության փորձ են կատարել։ Ներկայումս երկուսն էլ Բաքվում են՝ զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում։
-2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի զինված ուժերում հայտարարված 6 վիրավոր և 4 զոհ կա, 4-ն էլ՝ ոչ մարտական: Ըստ «Դոկտրինայի»՝ վերջին 11 տարիների ընթացքում բանակում ինքնասպանությունների թվով ամենաբարձր ցուցանիշն է:
-Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 11-ին հայտնում են Սիրիայում սպանված հերթական ադրբեջանցի զինյալի մասին: Հայտնի է միայն վերջինիս մականունը՝ «Սամիր Գախլը»: Զինյալն իրականում մահացել է նոյեմբերին կամ էլ այդ ժամանակ արդեն հայտնի է դարձել նրա մահվան մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները փաստորեն ավելի քան մեկ ամիս ուշացմամբ են հաղորդում լուրը:
-Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող ադրբեջանցի հերթական զինյալը՝ Ռաուֆ Հալիլովը, որը Սիրիա էր մեկնել 2013-ին, սպանվել է: Համացանցում տարածվել է զինյալի՝ իր ընտանիքին ուղղված կոչի տեսագրությունը:
-Հունվարի 13-ին ադրբեջանական կայքերի փոխանցմամբ Սիրիայում սպանվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալ, ադրբեջանցի Ազադն «Աբդուրահման» մականվամբ:
-Հունվարի 16-ի դրությամբ հայտնի է՝ Սիրիայի Համա նահանգում կառավարական զորքերի դեմ ընթացող մարտերի ժամանակ սպանվել է «Աբու–Զար Ազերի» մականունով ադրբեջանցի զինյալը։
-Դեռևս 2013-ի սեպտեմբերի սկզբին հայտնի էր ՝ Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը վերակազմում է Արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցիների ցուցակը: Հունվարի 13-ին ներկայացված նոր ցուցակից պարզ է դարձել՝ սա Ադրբեջանի համար հերթական պատրվակն էր Արցախյան պատերազմի սեփական կորուստները նվազեցնելու:
-Ադրբեջանի ՊՆ-ն վերջին շրջանում արդեն երրորդ անգամ կոչ է արել լրագրողներին և քաղաքացիներին համացանցում ռազմական նշանակության չստուգված լուրեր տարածելուց զերծ մնալ՝ դժգոհելով, որ իր հորդորներն ուշադրության չեն արժանանում։
-Հունվարի 14-ին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով՝ պաշտոնից հեռացվել է ՊՆ պահպանության գնդի հրամանատար, փոխգնդապետ Սադիգ Յահայզադեն: Նոր հրամանատարի անունը չի հաղորդվում:
-Ադրբեջանի ԶՈւ 3 զորամասեր, որոնք տեղակայված են Բաքվի տարածքում, վերակազմավորվել են։ Դեռևս պարզ չէ՝ վերակազմավորման արդյունքում ինչ ստորաբաժանումներ են ստեղծվել։
-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 13-ինպաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Կողմերի միջև կնքվել է «Ադրբեջանի և Ֆրանսիայի ՊՆ տեխնիկական համագործակցության» հուշագիր։
-Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպան Ամանհելդ Ժումաբաևին։ Հանդիպման ընթացքում նախարարնանդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին։
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ին այցելել է Բրյուսելի շտաբ-գրասենյակ, որտեղ առանձին ելույթ է ունեցել ՆԱՏՕ խորհրդի նիստին և հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հետ:
” Հունվարի 13-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի նախկին տնօրեն Միրզա Յուսիֆովը ձերբակալվել է կաշառակերության հոդվածով: Սա առաջին հայտարարված ձերբակալությունն է պաշտպանության նոր նախարարի օրոք պաշտոնից հեռացված ՊՆ աշխատակիցների շարքերում:
-Ռուսաստանի Մուրմանսկի շրջանի դատախազության հավաքագրած տվյալները դատարանը բավարար է համարել Ադրբեջանի քաղաքացի Ուլվի Ջաբարովին թշնամանքի և ծայրահեղական գաղափարների տարածման հոդվածներով մեղավոր ճանաչելու համար։
Ռազմաշաբաթը նաև՝