Ռուսաստանի ՊՆ-ն ձեռք է բերելու Ս-300Վ4 զենիթահրթիռային համակարգեր

ՌԴ Պաշտպանության նախարար Անատոլիյ Սերդյուկովը և «Ալմազ Անտեյ ՀՕՊ Կոնցերն» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մենշիկովը եռամյա պետական պայմանգիր են կնքել` С-300В4 համակարգերի ձեռքբերման համար: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Պայմանագրով հատկացվող` С-300В4 զենիթահրթիռային համակարգերի առաջին երեք դիվիզիան կտեղակայվի Հարավային ռազմական շրջանում»,- հայտնել է ՊՆ ներկայացուցիչը: Նա նշել է, որ համակարգերի ձեռքբերման պայմաններով նախատեսված է արտադրողին տրամադրել գործարքի արժեքի 80 տոկոսը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել, այլև աջակցել հայրենական արտադրողին:

«Անատոլի Սերդյուկովի խոսքերով` պետական պայմանագրի իրականացումը հնարավորություն կտա առաջիկայում զգալիորեն նորացնել С-300  զենիթահրթիռային համակարգերի կազմը»,- հայտնել է ՊՆ-ի ներկայացուցիչը:

C-300B4-ը` С-300В և С-300ВМ զենիթահրթիռային համակարգերի արդիականացված տարբերակն է: Այս համակարգը հակաօդային պաշտպանության առաջնային օրինակներից է և կարողանում է ավելի քան 300 կմ-ի վրա չեզոքացնել բալիստիկ հրթիռները և աէրոդինամիկ թիրախները:

Նշենք, որ Ռուսաստանը զգալիորեն մեծացնում է հակահրթիռային պաշտպանության համակարգերի թիվը այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն հայտարարեց Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման մտադրության մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *