Շվեյցարիայում կործանիչներ գնելու որոշումը՝ հանրաքվեի միջոցով

Շվեյցարիայում հանրաքվեի միջոցով կորոշեն գնել Gripen կործանիչներ, թե ոչ։ 100 000 ստրագրությունը, ինչն անհրաժեշտ էր հանրաքվե անցկացնելու համար, Gripen-ներ գնելուն դեմ ուժերը հավաքել են։Հանրաքվեն կարող են անցկացնել 2014 թվականի մայիսին, տեղեկացնում է շվեյցարական  Expatica լրատվակայքը։

Saab Gripen

Saab Gripen

Դեռևս 2013-ի սեպտեմբերին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանը կողմ էր արտահայտվել 3.27 մլրդ ամերիկյան դոլարով 22 միավոր Gripen կործանիչներ ձեռք բերելու մտադրությանը՝ 117 «կողմ», 71 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայներով։

Ամեն դեպքում, Շվեյցարիայում ընդդիմադիր ուժերի մի մասը դեմ էին այս գործարքին, ինչի համար էլ ստորագրահավաք էին սկսել՝ հավաքելով 100 000-ից ավել ձայն։ Շվեյցարական օրենքներով 100 000 ստորագրություն հավաքելու դեպքում կարևոր հարցերը որոշվում են հանրաքվեի միջոցով, ինչն էլ լինելու է նաև կործանիչների դեպքում։

Շվեդական Saab ընկերության JAS 39 Gripen-ը բազմանպատակային թեթև կործանիչ է։ Առաջին թռիչքը կատարել է 1988 թվականին։ Առավելագույն արագությունը 2204 կմ/ժ է, թռիչքի երկարությունը՝ 3200 կմ։ Զինված է 27 մմ թնդանոթով, տարատեսակ հրթիռներով և ռումբերով։

Ներկայում «Գրիպեն» կործանիչներ ունեն Շվեդիայի, ՀԱՀ-ի, Չեխիայի, Հունգարիայի զինված ուժերը։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 40-60 մլն ամերիկյան դոլար՝ կախված արդիականացումներից և հագեցվածությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *