ԱՄՆ զինուժի կապիտան Մանուկյանը հետմահու կպարգևատրվի Ծովային խաչով

Մարտական ծառայության ընթացքում հերոսությամբ աչքի ընկնելու համար ԱՄՆ ծովային հետևակի երկու զինծառայող՝ ազգությամբ հայ կապիտան Մեթյու Մանուկյանն ու շտաբային սերժանտ Սքայ Մոուքը, հետմահու կպարգևատրվեն ԱՄՆ զինված ուժերի երկրորդ ամենաբարձր պարգևով՝ Ծովային խաչով։

Այս մասին հայտնում է Ասպարեզ լրատվական կայքը։ Երկու զինծառայողներին կպարգևատրի Ծովային հետևակի հատուկ գործողությունների հրամանատարությունը (Marine Corps Forces Special Operations Command)։

Հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ երկու զինծառայողներնԱֆղանստան էին տեղափոխվել 2012-ի օգոստոսին։ Նրանք հերոսաբար զոհվել են Աֆղանստանում զինյալների հետ հրաձգության արդյունքում։

Կապիտան Մանուկյանը, որ ստորաբաժանման ղեկավարն էր, նկատելով իրենց ստորաբաժանման սենյակ մտնող զինյալին, փակել է նրա ճանապարհն ու թույլ չի տվել, որ ոստիկանը կրակի ստորաբաժանման ուղղությամբ։ Արդյունքում Մանուկյանն իր մարմնով փակել է կրակն ու հնարավորություն է տվել մյուս հետևակայիններին հեռանալ տարածքից։

Իր հերթին սերժանտ Մոուքը, շեղելով աֆղան ոստիկաններին, իր վրա է վերցրել կրակը ու մահացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *