Զաքիր Հասանովը կրկին անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպան Ամանհելդ Ժումաբաևին։ Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին։

գնդապետ Զաքիր Հասաանովն ընդունել է Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպանին

գնդապետ Զաքիր Հասաանովն ընդունել է Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպանին

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ Զաքիր Հասանովը շեշտել է, որ Ղազախստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները հիմնված են «պատմական հիմքի վրա»։ Հասանովի խոսքերով՝ երկու երկրները նման դիրքորոշում ունեն տնտեսական, քաղաքական, ռազմական հարցերում, այդ թվում՝ Կասպից ծովի ջրային տարածքների հիմնախնդրում։

Հանդիպմանն Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին խոսել է Արցախյան հիմնախնդրից՝ որպես «տարածաշրջանի անվտանգության հիմնական սպառնալիքի»։ Այնուհանդերձ, հիմնախնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելիս Հասանովը հավատարիմ է մնացել պաշտոնավարման սկզբից որդեգրած քաղաքականությանը՝ չհիշատակելով ռազմական հնարավոր լուծումը, խուսափելով ռազմատենչ հայտարարություններից և ընդգծելով «ՄԱԿ-ի բանաձևերի և միջազգային իրավունքի վրա հիմնված լուծման անհրաժեշտությունը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *