Հոսպիտալ տեղափոխված զինծառայողը գիտակցության է եկել. Սեյրան Օհանյան

Վերջին տվյալներով Մհեր Խլղաթյանը գիտակցության է եկել։ Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, դեռ պետք է պարզել՝ ուժ կիրառվել է նրա նկատմամբ, թե ոչ։ Նախնական տվյալներով կան ձերբակալվածներ, քրեական գործընթացով կանցնեն և կկրեն իրենց պատիժը։ Այս մասին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան

Լրագրողների հարցին, թե զինծառայողի ձեռքին ծխախոտի վառածի հետքեր կան, նախարարը նշեց, որ այդպիսի հետքեր չկան, և որ ինքը նման տեղեկություն չունի։

«Բացի այդ, զինծառայողը գիտակցության է եկել և ասում է, որ այդպիսի դեպք չի եղել։ Գործի հետաքննության արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության» ,- հավաստիացրեց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներովԵրևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Խլղաթյանը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեցին զինծառայողի գիտակցության գալու մասին լուրը։

Հավելենք, որ փաստի առիթով թիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) և 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:

Զինծառայողին ծեծելու համար ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը:

Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»:

2 responses to “Հոսպիտալ տեղափոխված զինծառայողը գիտակցության է եկել. Սեյրան Օհանյան

  1. Pingback: Հոսպիտալ տեղափոխված զինծառայողը գիտակցության է եկել. Սեյրան Օհանյան..Ռազմ.info | armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *