Սիրիայում սպանվել է իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի զինյալ

Հայտնի է դարձել, որ օրերս Սիրիայի Համա նահանգում կառավարական զորքերի դեմ ընթացող մարտերի ժամանակ սպանվել է «Աբու–Զար Ազերի» մականունով ադրբեջանցի զինյալը։

«Աբու–Զար Ազերի» մականունով ադրբեջանցի զինյալը

«Աբու–Զար Ազերի» մականունով ադրբեջանցի զինյալը

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Սիրիայի զինյալների կայքերին, սակայն դրանց անունները չնշելով, գրում է, որ սպանվածն իսլամիստական «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման անդամ էր։

Ադրբեջանցի զինյալի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Այնուհանդերձ, եթե հավատանք, որ նա սպանվել է Համա նահանգում, ապա պետք է որ զոհված լինի հունվարի 11-12-ին, երբ Համայում մարտեր և ահաբեկչական գործողություններ են եղել։

Հետևելով ադրբեջանական մամուլին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնն 8 զինյալի։ Նրանք հիմնականում արմատական իսլամիստական խմբավորումների անդամներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *