Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբն ունի նոր պետ

Հունվարի 15-ին Ֆրանսիայի կառավարության նիստի ժամանակ ընդունվել է որոշում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի նշանակման մասին: Այս պաշտոնին է նշանակվել 57-ամյա գեներալ Պիեր դե Վիլյեն:
Այս մասին հաղորդում է ֆրանսիական Լե Մոնդ պարբերականը:

Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ գեներալ Պիեռ Վիլյե

Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ գեներալ Պիեռ Վիլյե

Ավելի վաղ զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ 60-ամյա ծովակալ Էդուարդ Գիյոն վայր էր դրել էր լիազորությունները՝ զինված ուժերում գործող տարիքային սահմանափակման շեմին հասնելու պատճառով:

Ֆրանսիական պարբերականը նշում է, որ 57-ամյա գեներալ Վիլյեն բավական փորձառու զինվորական է: 1999-ին նա մասնակցել է Կոսովոյի ռազմական գործողություններին: 2006-ից 2007-ին մարտական առաջադրանքներ է կատարել Աֆղանստանում: Առաքելության ավարտից հետո՝ 2008-ին, գլխավորել է Ֆրանիսայի վարչապետին կից պաշտպանության հանձնաժողովը: Հատկանշական է նաև, որ գեներալ Վիլյեն վերջին տարիներին ֆրանսիական բանակում բարեփոխումների գլխավոր ջատագովներից է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *