Պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

ՊՆ-ում հունվարի 15-ին անցկացվեց Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։Այն նախագահեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Ռազմավարական վերանայումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին հաշվետու աշխատանքային խումբը պատասխանատու է գործընթացն առանձին փուլերով անմիջական իրականացնելու համար:

Նիստին ՊՆ ներկայացուցիչներն աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեցին ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի` ՀՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ռազմավարական վերանայման ընթացիկ փուլը ենթադրում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտում, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծություն, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *