Թուրքիան մեղադրել է Հունաստանին հունվարի 13-ին էգեյան ծովի «միջազգային ջրերում» թուրքական ռազմական ինքնաթիռի թռիչքին խանգարելու համար։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ թուրքական նավատորմի CN-235 բեռնատար ինքնաթիռը թռիչք է կատարել Էգեյան ծովի միջազգային ջրային տարածքում, երբ Հունաստանն օդ է բարձրացրել F-16 կործանիչները, որոնք 2 րոպեից ավել ուղեկցել են թուրքական օդանավին, ըստ թուրքական կողմի՝ խանգարելոով նրա թռիչքին։
Նշենք, որ Հունաստանն ու Թուրքիան Էգեյան ծովի մի շարք կղզիների հարցով տարածքային վեճեր ունեն, ինչպես նաև խնդիրներ կան Կիպրոսի հետ կապված։ Թուրքիան 1974 թվականին բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը և այն պահում է օկուպացիայի տակ մինչ օրս։
Թեև առկա տարաձայնություններին, Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամներ են։