Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 13-ին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ էլ կնքվել է «Ադրբեջանի և Ֆրանսիայի ՊՆ տեխնիկական համագործակցության» հուշագիր։
Հուշագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ այցի ընթացքում Զաքիր Հասանովը նաև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի բարձրաստիճան զինվորականների, ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Հունվարի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցն ավարտվել է, և նա վերադարձել է Ադրբեջան։