Թուրքիայի ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալել են այդ երկրում գործող «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամների:
Համաժամանակյա ոստիկանական գործողություններ են անցկացվել Վանում, Ստամբուլում, Ադանայում, Այնթապում, Կայսերիում ու Քիլիսում, որի ժամանակ խուզարկվել են մի շարք հասցեներ, ինչպես նաև մեծ թվով կասկածյալներ են ձերբակալվել, թեև նրանց հստակ թիվը դեռ չի նշվում:
Ձերբակալվածների թվում են «ալ Քաիդայի» թուրքական մասնաճյուղի 6 ղեկավարներ: Գործողությունն իրականացվել է ոստիկանության և ժանդարմերիայի ուժերով` մարտական ուղղաթիռների ներգրավմամբ:
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում նշված է «ալ Կաիդայի» թուրքական բջիջից Սիրիա ուղարկված զինյալների տվյալներ: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNTurk հեռուստաալիքը:
Հետաքննությունը դեռ շարունակվում է, հնարավոր են նոր ձերբակալություններ:
Նշենք, որ Թուրքիայում գործող «ալ Կաիդան» հիմնականում զբաղվում է կազմակերպության ֆինանսավորման հայթայթմամբ, ինչպես նաև կադրեր գտնելու և նրանց պատրաստելու հարցերով: