Վրաստանում անցկացվում է միջազգային հրամանատարաշտաբային դասընթաց

Վրաստանում անցկացվում է միջազգային հրամանատարաշտաբային դասընթաց, որին մասնակցում են ավելի քան 20 երկրի ներկայացուցիչ: Հրամանատարաշտաբային դասընթացի մասնակից գրեթե 20 երկրի բարձրաստիճան զինվորականների և  քաղաքացիական անձանց հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Միջազգային հրամանատարաշտաբային դասընթացի մասնակիցները Նկարը` Վրաստանի ՊՆ կայքի

Միջազգային հրամանատարաշտաբային դասընթացի մասնակիցները
Նկարը` Վրաստանի ՊՆ կայքի

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ալասանիան միջազգային դասընթացի թվով 50 մասնակիցներին ծանոթացրել է Վրաստանի պաշտպանական համակարգում իրականացված և իրականացվող բարեփոխումներին: Հանդիպման ընթացքում նախարարը մասնակիցների ուշադրությանն է հրավիրել  նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության, Վրաստանի արտաքին քաղաքականության հարցերը:

«Խոսել ենք մեր երկրի, աշխարհաքաղաքականության, այն մարտահրավերների մասին, որի առաջ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով կանգնած է Վրաստանը: Նրանք հետաքրքրությունը մեծ է: Ես համոզված եմ, որ նրանք Վրաստանին համարում են խոշոր և հուսալի գործընկեր: Սպասվող հանդիպումները կամրացնեն ինչպես ՆԱՏՕ-ի դաշինքը, այնպես էլ բոլոր երկրների հետ երկկողմ հարաբերությունները»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, նրա տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլին և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Հավելենք, որ մասնակիցները այցելելու են նաև Վրաստանի պաշտպանության ակադեմիա, ինչպես նաև նախատեսված են Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *