Հոսպիտալ տեղափոխված զինծառայողի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

Հունվարի 13-ին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Զինծառայողի մոտ երկկողմանի ծանր թոքաբորբ է:

տարբերանշան

Ինչպես Ռազմինֆոյին տեղեկացրին հոսպիտալից, նա վերակենդանացման բաժանմունքում է:

«Հրամանատարը վերակենդանացման բաժանմունքում զինծառայողի մոտ է: Այլ տեղեկություններ հայտնելու իրավասություն չունենք»,- նշեցին հոսպիտալում:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Խլղաթյանը:

Հավելենք, որ երեկ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը սահմանային շրջայցի ընթացքում այցելել է այն զորամաս, որտեղ գրանցվել է միջադեպը: Նախարարը ծանոթացել  է մանրամասներին, խիստ հրահանգներ տվել ու հանձնարարել իրականացնել ծառայողական քննություն:

Փաստի առիթով թիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  հարուցվել է  քրեական գործ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Այլ մանրամասներ դեռևս չեմ կարող ասել, նախաքննությունը կավարտվի, արդյունքները մասին կասվի»,- ասաց Մերի Սարգսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *