Ձերբակալել են Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանի նախկին տնօրենին

Հունվարի 13-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի նախկին տնօրեն, զինված ուժերի գնդապետ Միրզա Յուսիֆովը ձերբակալվել է կաշառակերության հոդվածով: Սա  առաջին հայտարարված ձերբակալությունն է պաշտպանության նոր նախարարի օրոք պաշտոնից հեռացված ՊՆ աշխատակիցների շարքերում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Տեղեկությունը հաստատել է Բաքվի ռազմական դատախազությունը՝ հավելելով, որ Յուսիֆովին կալանքի տակ կպահեն 3 ամիս ժամկետով մինչ կսկսվի դատավարությունը:

Ձերբակալության փաստի՝ հայտնի դառնալուց ի վեր ադրբեջանական մամուլը վերհանում է ձերբակալվածի գործունեությունից հետաքրքիր փաստեր:

Մասնավորապես, haqqin.az կայքը նշում է՝ Յուսիֆովը ՊՆ 112-րդ գնդի հրամանատար պաշտոնավարելիս անմիջական մասնակցություն ուներ զինծառայողների աշխատավարձերի ապօրինի յուրացման գործում: Բացի այդ, գնդի կազմում ընդգրկված խաղաղապահների գումարտակի զինծառայողներից հրամանատարական կազմը հաճախ էր կաշառքներ ընդունում: Այդ դեպքերից քաջատեղյակ Յուսիֆովը ոչինչ չէր ձեռնարկել դրանց կասեցման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 5-ին Յուսիֆովին ռազմական բարձրագույն ուսումնարանի տնօրենի պաշտոնում փոխարինել էրՆախիջևանի 5-րդ բանակային  կորպուսի շտաբի արդեն նախկին պետ գեներալ-մայոր Հեյդար Փիրիևը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *