Ադրբեջանում` առաջնագծի հատվածում, զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանում առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995-ին ծնված շարքային Ռուսթամ Ֆիրուդին օղլու Գուլիևը, նախնական վարկածի համաձայն, ինքնասպանություն է գործել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաստատմամբ՝ զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից:

Ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել, ընթանում է հետաքննություն:

Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել է 2013-ի ապրիլին Բաքվի Նասմինի շրջանից:

Հավելենք, որ 2014-ի սկզբից ի վեր Ադրբեջանի զինված ուժերում հայտարարված կորուստները չորսն են, որից միայն մեկն է, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, «հայկական գնդակից»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *