Անգիտակից վիճակում զինծառայող են տեղափոխել հոսպիտալ

Այսօր` հունվարի 13-ին, արտակարգ միջադեպ է գրանցվել հայկական զինված ուժերում: 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանին գրեթե անգիտակից տեղափոխել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

տարբերանշան

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:

Ռազմինֆոն կապ հաստատեց հոսպիտալի պետի ընդունարանի հետ, որտեղից նշեցին, որ զինծառայողը ողջ է:

«Հրամանատարը զինծառայողի կողքին է, այլ մանրամասներ հայտնելու համար իրավասու չեմ»,-նշեցին հոսպիտալում:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ նյութեր են նախապատրաստվում, մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *