ԱՄՆ ծովային հետևակը 150 մլն դոլարի դիմաց կուսուցանի ԱՄԷ-ի գվարդիականներին

Հունվարի 8-ին ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Նախագահական գվարդիայի համար Ծովային հետևակի կորպուսը վարժանքներ է անցկացնելու: Պայմանագիրը գնահատվում է շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար:

Այս մասին հայտնում է defensenews ռազմական լրատվակայքը` հղում անելով ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության հաղորդագրությանը:

ԱՄՆ ռազմածովային կորպուսները ուսուցանելու են հակաահաբեկչություն, ծովահենների դեմ պայքար, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքների պաշտպանություն:

«Վարժանքները հնարավորություն են տալիս համագործակցել նաև զորավարժությունների շրջանակներում: Նախագահական գվարդիան այժմ օգտագործում է այս հմտություններն ամերիկյան զինուժի հետ, մասնավորապես Աֆղանստանում»,- նշվում է հայտարարության մեջ:

Արաբական Միացյալ Էմիրությունների Նախագահական գվարդիան ռազմական կառույց է, գործում է պայմանագրային հիմունքներով և դուրս է ցամաքային, ռազմածովային և օդային ուժերի կազմից:

Կազմավորվել է 2010-2011 թվականների ընթացքում: Այս կառույցն ավելի շատ էլիտար կարգավիճակ ունի, առանձնանում է իր սպառազինությամբ, կադրերի լավ պատրաստվածությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *