Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Այցի շրջանակներում ակնկալվում է ռազմական համագործակցության երկկողմ համաձայնագրի ստորագրում:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ծրագրված են Զաքիր Հասանովի հանդիպումները Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Իվ լե Դրիանի, Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ պետ, ծովակալ Էդուար Գիյոյի, ինչպես նաև ֆրանսիական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Քննարկվելիք հարցերի շարքում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
Pingback: Զաքիր Հասանովն ընդունել է Ֆրանսիայի ՊՆ պաշտոնյայի | Ռազմ.info