Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը վկայում է, որ հունվարի 12-ի գիշերը «հայկական զինուժի ստորաբաժանումները կրակել և վիրավորել են» Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1995-ին ծնված Ահադլի Թափլըգ Ֆիրդովսի օղլուին:
Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ միջադեպը գրանցվել է Տավուշի ուղղության առաջնագծում:
Զինծառայողի ներկա առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հայտնի է միայն, որ նա զորակոչվել է 2013-ի հոկտեմբերին Ադրբեջանի Ուջարի շրջանից: