Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կրկին կործանիչներ է օդ բարձրացրել

Թուրք-սիրիական սահմանին կրկին կործանիչներ են օդ բարձրացվել, երբ սիրիական օդուժի ինքնաթիռն ու ուղղաթիռը սահմանին մոտ թռիչքներ են իրականացրել:

Հունվարի 11-ին Սիրիայի զինված ուժերի Սու-24 գրոհիչն ու 2 Մի-17 ուղղաթիռները թուրքական սահմանին մոտ են թռչել` չխախտելով հարևան պետության օդային սահմանները: Թուրքական կողմը 3 դեպքում էլ անմիջապես օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, որոնք թռչել են սահմանի մոտակայքում:

Թռիչքների ժամանակ միջադեպեր չեն գրանցվել: Թուրքերը վայր են իջեցրել իրենց կործանիչները, երբ սիրիական օդուժի ուղղաթիռներն ու ինքնաթիռ հեռացել են սահմանից:

Նշենք, որ անցած տարվա սեպտեմբերին նման թռիչքի ժամանակ թուրքական կործանիչը կրակ էր բացել պատահաբար Թուրքիայի օդային տարածք անցած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա` վայր գցելով այն:

Վերջին ամիսներին Թուրքիան մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում սիրիական օդուժը թռիչքներ է իրականացնում:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *