Լեհաստանը 2014-ին ավելացնում է ռազմական բյուջեն

Լեհաստանը նախատեսում է 2014 թվականի համար հատկացնել ռազմական բյուջեի 10.4 մլրդ ԱՄՆ դոլար։ Այն 2 տոկոսով ավել է նախորդ տարիներից։ Բացի այդ, 2014 թվականի ռազմական բյուջեն Լեհաստանի պաշտպանական ոլորտի պատմության մեջ ամենամեծն է։

Այս մասին տեղեկացնում է Defensenews ռազմական լրատվակայքը:

Զինամթերքի և ռազմական տեխնիկայի գնման առաջնահերթությունը պահպանելու համար նախարարությունը որոշել է ստեղծել 1.07 մլրդ ԱՄՆ դոլարի հատուկ հիմնադրամ, որն այս տարի օգտագործվելու է 14 ծրագրերի ուղղակի ֆինանսավորման համար։

2022 թվականից 28,1 մլրդ ԱՄՆ դոլար կտրամադրվի սպառազինության նախագծերին, օրինակ՝ նոր ուղղաթիռներին, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերին, նավերին, սուզանավերին, ԱԹՍ-ներին և սպառազինության այլ նմուշների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *