Ադրբեջանի պաշտպանության նախարարն արտագնա նիստ է անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն արտագնա նիստ է անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար անձնակազմի հետ։

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում ունկնդրել են 2014-ին մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացմանն ուղղված քայլերի վերաբերյալ հրամանատարների զեկույցները։

Ըստ աղբյուրի՝ կատարվել են նաև կադրային մի շարք փոփոխություններ։ Մանրամասն տվյալներ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *