2013-ի դեկտեմբերի 27-ին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում ճանապարհային ոստիկանության շենքի մոտ ավտոմեքենայում ռումբ էր պայթել. զոհվել էր 3 հոգի։ Հունվարի 10-ին ահաբեկչությունն իրականացնելու գործով ձերբակալվել է 6 հոգի, որից մեկն Ադրբեջանի քաղաքացի է։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հակաահաբեկչական հանձնաժողովը, որպես կասկածյալ ձերբակալվել են Ռամազան Խալիզովը, Վլադիմիր Խալիզովը, Շամիլ Աբդուլազիզովը, Շամիլ Գազիմագոմեդովը, Մուհամեդ Զելիմխանովիչը, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացի, 1988-ին ծնված Աթաև Մուրադ Հեյբուլլահ օղլուն։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածներն արդեն խոստովանական ցուցմունք են տվել, ինչը նպաստել է ահաբեկչական ևս մեկ գործողությունից խուսափելուն։