Ադրբեջանում զինծառայողն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական ոչ մարտական կորուստը։ Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկի զինծառայող, 1992-ին ծնված Աբդուլաև Մազահիր Մահիր օղլուն ինքնասպանություն է գործել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել, ընթանում է հետաքննություն։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հաղորդում՝ որ շրջանի զորամասում է գրանցվել միջադեպը։ Հայտնի է միայն, որ Աբդուլաևը զորակոչվել է Բաքվի Սաբուչիի շրջանից 2013-ի հունվարին։

Նկատենք, որ սա 2014-ին Ադրբեջանի զինված ուժերում հայտնի դարձած երկրորդ կորուստն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *