Ռազմաշաբաթ. Հայաստան. հունվարի 6-11

ՊԲ-ում ամփոփել են 2013 թվականի արդյունքները: Սուրբ Էջմիածնի ջրօրհնյաց խաչը՝ ՀՀ հյուսիսարևելյան սահմանին: Երևանում է «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբը:

«Ռուսական վիտյազները» ավիացիոն խմբի Սու-27 կործանիչը

«Ռուսական վիտյազները» ավիացիոն խմբի Սու-27 կործանիչը

-Հունվարի 8-ին Պաշտպանության բանակում ամփոփվել են 2013 թվականի արդյունքները։ Քննարկվել են նախորդ տարվա համաբանակային նշանակության միջոցառումները, ինչպես նաև ներկայացվել են ընթացիկ և առաջիկա անելիքները։

-Հունվարի 9-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը պահող զինվորներին իր և Սուրբ Էջմիածնի օրհնությունն էր բերել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան հայրը Սուրբ Էջմիածնի այս տարվա ջրօրհնյաց խաչով օրհնեց զինծառայողներին և նրանց զինվորի աղոթագրքեր նվիրեց։

Սուրբ Էջմիածնի ջրօրհնյաց խաչը հյուսիս-արևելյան սահմաններում

Սուրբ Էջմիածնի ջրօրհնյաց խաչը հյուսիս-արևելյան սահմաններում

-Հունվարի 10-ին, Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում վերալիցքավորման համար վայրէջք կատարեց Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հռչակավոր «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբը։ Ըստ մինչ այդ տարածված լուրերի՝ Երևանում բացի վերալիցքավորումից խումբը պիտի հանդես գար ցուցադրական ելույթով, սակայն մառախուղի պատճառով այն չկայացավ։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *