Երկու կորուստ, երեք վիրավոր: Սիրիայում տարվա սկզբից սպանվել է առնվազն 4 ադրբեջանցի զինյալ: ՊՆ նոր խոսնակը: Կադրային փոփոխություններ: Զաքիր Հասանովի այցերը: Լիբիայում կրակել են ադրբեջանական տանկերի վրա: Ադրբեջանի ՊՆ նախկին պաշտոնյային ձերբակալել են ՌԴ-ում:
-Ադրբեջանի հարավային Սաբիրաբադի շրջանում հունվարի 2-ի գիշերը գրանցված ավտովթարի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի ԶՈւ երեք զինծառայողներ: Սա 2014-ին ադրբեջանական մամուլի հաղորդածառաջին տեղեկությունն է տուժած զինծառայողների վերաբերյալ:
-Հունվարի 4-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 2014-ին հայտարարված առաջին ոչ մարտական կորուստը: 18-ամյա զինծառայող Ռահիմ Նայիլ օղլու Իսմայիլովն ինքնասպան է եղել առաջնագծում:
-Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկի զինծառայող, 1992-ին ծնված Աբդուլաև Մազահիր Մահիր օղլուն ինքնասպանություն է գործել։Ընթանում է հետաքննություն։
-Հունիսի 27-ին Ադրբեջանի Լերիքի շրջանում սահմանապահ ուղեկալում անհայտ պատճառներով մահացել էր Ֆիզուլիի շրջանից զորակոչված Սամեդով Խազար Աղա օղլուն։ Զոհվածի հայրը վկայում է՝ ապացույցներ ունի, որ իր որդուն սպանել են։
-Ադրբեջանում 2013-ի ապրիլի 24-ին Բաքվի զորամասերից մեկում զինծառայող Խայեմ Բայրամովը դանակահարել և սպանել էր իր ծառայակից Քյամրան Մամեդովին: Հունվարի 10-ին Բաքվի վճռաբեկ դատարանն ազատազրկման սահմանված ժամկետն ավելացրել է։
-Հունվարի 5-ին հայտնի է դարձել՝ Սիրիայում զոհվել են Բաշար Ասադի դեմ պայքարող ադրբեջանցի գրոհայիններից երկուսը` «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման զիմյալ Նամիգ Ասքերովն ու «ալ Կաիդային» հարող Ազերի Սեյֆուլլահը:
-Սիրիայում սպանվել է նաև «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամ, Ադրբեջանի քաղաքացի «Պրիմորիեի Մուհամեդ» մականունով զինյալը։
-Հունվարի 9-ին համացանցում տարածվել էր Սիրիայում ընթացող մարտերից մի տեսանյութ, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առկա են նաև ադրբեջանցի զինյալներ։
-Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ 2013-ի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանագիր է ստորագրել՝ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար նշանակելով փոխգնդապետ Վագիֆ Դարգահլըին։
-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունվարի 7-ին հաստատել է կադրային մի շարք փոփոխություններ Նախիջևանում դեկտեմբերին ստեղծված «առանձին համազորային բանակում» և Շամխորի բանակային կորպուսում։
-Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցը, որի նկատմամբ միջազգային հետախուզություն էր հայտարարված, օրերսձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։
-Հունվարի 7-ին Շամխորի բանակային կորպուսի սահմանապահ ուղեկալի բնակելի համալիրը հանձնվել է զինծառայողների շահագործմանը։ Բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը։
-Հունվարի 6-ին Մալթայի դրոշի ներքո նավարկող «Բաքու»նավթային տանկերը փորձել է առանց նախապես համաձայնեցնելու մուտք գործել լիբիական Աս Սիդրա նավահանգիստ, ուստի Լիբիայի ռազմածովային ուժերը հարկադրված են եղել կրակել դրա ուղղությամբ։
-Հունվարի 6-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները կրակ են բացել Իրանից ադրբեջանական տարածք անցնել փորձող 4 սահմանախախտների վրա, որոնք պատասխան կրակել են:
-Թուրքիայի Մերսին քաղաքում հունվարի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ ցույց են կազմակերպել` ի նշան Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերան, հաշմանդամ Զաուր Հասանովի ինքնահրկիզման հարցումիշխանությունների արհամարհական վերաբերմունքի դեմ բողոքի:
-Ադրբեջանի նախկին վարչապետ, Արցախյան պատերազմի մասնակից, 1993-ին ռազմական հեղաշրջման կազմակերպիչ, պահեստի գնդապետ Սուրեթ Հուսեյնովը հիմնել է Վետերանների հիմնադրամ՝ հաշվի առնելով ինքնահրկիզված վետերանի պատմությունը և Ադրբեջանում դրա ներքո վետերանների երևան եկած խնդիրները։
-2013-ի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ՊՆ-ի ղեկավար անձնակազմի հետ այցելել է ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ:
-Հունվարի 4-ին Զաքիր Հասանովը մեկնել է Նախիջևան՝ ստուգելու «նորաստեղծ» առանձին համազորային բանակի պատրաստությունը նոր ուսումնական շրջանին ընդառաջ:
-Հունվարի 8-ին Բաքու ժամանած Թուրքիայի բարձրաստիճան սպաների պատվիրակությունը հյուրընկալվել է Զաքիր Հասանովի մոտ:
-Հունվարի 6-ից Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Նաջմեդին Սադիգովը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասեր:
-Զաքիր Հասանովը հունվարի 10-ին մեկնել է Գանձակ՝ տեղի զորամասերում մարտական պատրաստվածության աստիճանը ստուգելու։
-Հունվարի 9-ին Ադրբեջանի ԶՈւ 32 զինծառայողներ, որոնք ծառայություն էին անցնում Աֆղանստանում՝ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում, ռոտացիոն սկզբունքի հիման վրա վերադարձել են Ադրբեջան:
Ռազմաշաբաթը նաև՝