Բաքվում երկարաձգել են ծառայակցին դանակահարած զինծառայողի ազատազրկումը

Ադրբեջանում 2013-ի ապրիլի 24-ին Բաքվի զորամասերից մեկում 18-ամյա զինծառայող Խայեմ Բայրամովը դանակահարել և սպանել է իր ծառայակից Քյամրան Մամեդովին: Հունվարի 10-ին Բաքվի վճռաբեկ դատարանն ազատազրկման սահմանված ժամկետն ավելացրել է։

Ադրբեջանական բանակ

Ադրբեջանական բանակ

Ինչպես հաղորդում են Բաքվի դատարանից, դանակահարությունը տուժած զինծառայողի մոտ արյունահոսություն էր առաջ բերել, և վերջինս տեղում մահացել էր:

Հետաքննության ավարտից հետո Բաքվի զինվորական դատարանը Բայրամովին դատապարտել էր «կանխամտածված սպանություն» հոդվածով 8 տարի ազատազրկման:

Վճռաբեկ դատարանը հունվարի 10-ին որոշում է կայացրել դատավճռի փոփոխման մասին՝ այն դարձնելով 9 տարի:

Հիշեցնենք, որ Ռազմինֆոյի զեկույցի համաձայն՝ 2013-ին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության համակարգերում գրանցվել է 86 կորուստ, որից որպես սպանություն է ներկայացվել 9-ը: Ադրբեջանի ՊՆ-ն 2013-ին առնվազն 5 զինծառայողների՝ բռնության հետևանքով սպանությունը մեկնաբանել էր որպես ինքնասպանություն կամ հիվանդության պատճառով կորուստ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *