Գերմանական Patriot-ները ևս մեկ տարի կմնան Թուրքիայում, ճապոնական արտադրության կապի արբանյակ՝ Թուրքիային, իսպանական ուինվերսալ դեսանտային նավից՝ թուրքական նավատորմում, Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի թիվը որքա՞ն է՝
” Գերմանիայի կառավարությունը նույնպես մեկ տարով երկարաձգել է երկրի զինված ուժերի Patriot զենիթահրթիռային համալիների՝ Թուրքիայում տեղակայման ժամկետը։ 2013-ի փետրվարից Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիրների 6 մարտկոց, որոնք այդ երկրին էր հատկացրել ՆԱՏՕ-ն՝ «Սիրիայից պաշտպանվելու համար»։
” Ճապոնիան Թուրքիային է փոխանցել Türksat 4А կապի արբանյակը, որն առաջիկայում տիեզերք կարձակվի։ Türksat 4А-ն տիեզերք կարձակվի փետրվարի 15-ին Ղազախստանից։ Արբանյակը տիեզերք է դուրս բերվելուռուսական Պրոտոն-Մ հրթիռ-կրիչով։
” Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է ԶՈւ անձնակազմի թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ 2013-ի դեկտեմբերի համեմատ Թուրքիայի ԶՈւ անձնակազմը կրճատվել է շուրջ 42 հազար հոգով՝ կազմելով 662.719 մարդ։
” Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունն ունիվերսալ դեսանտային նավի մրցույթում հաղթող է ճանաչել թուրքական SEDEF նավաշինական ընկերությանը: Havuzlu Çıkarma Gemisi (LPD) մրցույթին SEDEF-ը մասնակցել է իսպանական Navantia ընկերության հետ` առաջարկելով ավելի վաղ իսպանական նավատորմի համար պատրաստված Juan Carlos I նավի նախագիծը:
” Թուրքիայի և Հարավային Կորեայի ռազմանավերը հունվարի 2-ին ծովային վարժանքներ են անցկացրել Ադենի ծոցում։ Թուրքիայի նավատորմը ներկայացել է Գելիբոլու ֆրեգատը, իսկ հարավկորեական նավատորմը՝ Ռոս Չոի Յան ականակիրով։
” Պաշտոնական այցով Վրաստանում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդունել է Թուրքիայի ԳՇ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, գեներալ-գնդապետ Աթիլլա Գյուլենի գլխավորած պատվիրակությանը: Ավելի վաղ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստան։
Ռազմաշաբաթը նաև՝