Eurocopter ընկերությունն անվանափոխվել է

2014-ի հունվարի մեկին EADS եվրոպական ավիատիեզերական միավորման` Airbus Group վերանվանման արդյունքում հունվարի 8-ից միավորման ուղղաթիռաշինական ճյուղը Eurocopter-ի փոխարեն կոչվելու է Airbus Helicopters։

Eurocopter

Eurocopter

Ինչպես տեղեկացրել է Airbus Group-ի գլխավոր տնօրեն Թոմ Էնդերսը, իրենք փորձում են համախմբել ուժերն ազդեցիկ ապրանքանիշի՝ Airbus-ի ներքո։ «Տարիներ շարունակ ամբողջ աշխարհում Airbus ապրանքանիշը տեխնոլոգիական առաջընթացի և օդուժի նկատմամբ տածած սիրո խորհրդանիշ է եղել։ Հույսեր կան, որ այն խթան կդառնա մեր աշխատակիցների համար միջազգային շուկայում նոր հաջողությունների հասնելու»,-շեշտել է Էնդերսը։

Airbus Helicopters-ի տնօրենն էլ իր հերթին ընդգծել է, որ անվանափոխությունը ճիշտ ժամանակին է արվում՝ միավորման կազմում կատարվող փոփոխություններին համընթաց։

Նշենք, որ ներկայումս Airbus Helicopters-ի արտադրանքների անվանումներն անփոփոխ են, փոխվել է պաշտոնական կայքի դոմեյնը՝ www.airbushelicopters.com։ Airbus Helicopters-ի աշխատակիցների պաշտոնական էլեկտրոնային հասցեները ևս կմնան անփոփոխ, մինչև 2014-ի ամռանն անցում կատարվի www.airbus.com հիմնական հասցեին։

Հիշեցնենք, որ Eurocopter Group ֆրանս-գերմանական միավորումը հիմնվել է 1992-ին։ Ընկերության դուստր կազմակերպությունն EADS-ն է, որն էլ անվանափոխվել է։ Eurocopter-ը հայտնի է քաղաքացիական և ռազմական ուղղաթիռների արտադրության շնորհիվ։ Eurocopter-ի արտադրանքների շարքում են Eurocopter EC 145, EC 725 Cougar, Tiger,  NHI NH90, Dauphin, EC 120, EC 130, EC 135 ուղղաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *