Հունվարի 9-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը պահող զինվորների համար կարևոր օր էր, քանզի նրանց իր և Սուրբ Էջմիածնի օրհնությունն էր բերել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան հայրը Տ. Մովսես աբեղա Սարգսյանի, Տավուշի մարզի զորամասերից մեկի հրամանատարի և զորամասի հոգևոր սպասավոր Սմբատ սարկավագ Խանվելյանի ուղեկցությամբ այցելեց սահմանային դիրքերում ծառայող զինվորներին:
Սրբազանը հայրը մինչ օրհնությունը իր քարոզում շեշտեց զինվորների հավատի ու նվիրումի կարևորությունը, ընկերասիրությունը, փոխադարձ վստահությունն ու հարգանքը` ի նպաստ անվտանգ և արդյունավետ ծառայության ու մարտական ոգու բարձրացման:
Քաջալերող խոսքերից հետո սրբազան հայրը Սուրբ Էջմիածնի այս տարվա ջրօրհնյաց խաչով օրհնեց զինվորներին ու սպաներին և նրանց զինվորի աղոթագրքեր նվիրեց, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։