Հունվարի 8-ին Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Խորհրդակցության ժամանակ ամփոփվել է բանակի վարչության 2013 թվականի արդյունքները: Խորհրդակցության ընթացքում ՊԲ հրամանատարը, ի թիվս անցած տարվա համաբանակային նշանակության միջոցառումների, ներկայացրել է նաև ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը, որոնք, թելադրված լինելով նախապատրաստական շրջանի առանձնահատկություններով, նույնպես շատ կարևոր են ձմեռային փուլը հաջողությամբ մեկնարկելու առումով:
Խորհրդակցության վերջում գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հրամանով հաշվետու ժամանակահատվածում աչքի ընկած մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և արժեքավոր նվերներով, փոխանցում է ՊԲ մամուլի ծառայությունը։