Ադրբեջանցի 32 զինծառայող վերադարձել է Աֆղանստանից

Հունվարի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի 32 զինծառայողներ, որոնք ծառայություն էին անցնում Աֆղանստանում,Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում,  ռոտացիոն սկզբունքի հիման վրա վերադարձել են Ադրբեջան:ադրբեջանական բանակ

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

2013-ի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի բեռնափոխադրումների 30%-ը ներկա դրությամբ Ադրբեջանի տարածքով է իրականացվում։

Նա նաև շեշտել էր, որ չկա անհրաժեշտություն բեռանփոխադրումների առնչությամբ հատուկ «համաձայնագիր կնքել ՆԱՏՕ-ի հետ, սա զուտ տնտեսական հարց է»։

Նշենք, որ դեռևս հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել` մեկնարկել է Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների ու ոչ ռազմական նշանակության բեռների դուրսբերման գործընթացը։ 2013-ի փետրվարի սկզբին Ադրբեջանը համաձայնել էր փոխաբեռնման կետ ծառայել Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների դուրսբերման համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայողպարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։

Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի հիման վրա 2001-ի դեկտեմբերի 20-ին։ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։ Ծրագրված է խաղաղապահներին դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014-ի ավարտը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *