ԱՄՆ առափնյա պահպանությունը կստանա Spartan բեռնատար ինքնաթիռներ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը առափնյա պահպանությանը կփոխանցեն 14 միավոր C-27J Spartan բեռնատար ինքնաթիռ: Ինքնաթիռների փոխանցումը 2013-ի դեկտեմբերին հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի և նախագահ Բարաք Օբամայի կողմից: Սպասվում է, որ Սփարթանները առափնյա պահպանությանը կփոխանցվեն առաջիկա 6-ից 12 ամիսներին: Այս մասին հաղորդvում է C-27J Սփարթան ինքնաթիռներն արտադրող իտալական Ալենիա Աերմակի ընկերության հաղորդագրությունում:

ԱՄՆ առափնյա պահպանության Սփարթան ինքնաթիռ

ԱՄՆ առափնյա պահպանության Սփարթան ինքնաթիռ

Փոխանցվող ինքնաթիռները ԱՄՆ առափնյա պահպանությունում պատրաստվում են վերափոխել՝ տեղադրելով ռադիոլոկացիոն կայաններ և էլեկտրոնային-օպտիկական սենսորներ: Բեռնատար ինքնաթիռներն օգտագործվելու են առափնյա շրջանում պարեկություն իրականացնելու, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի, և որոնողա-փրկարարական աշխատանքերի իրականացման համար:

Ի սկզբանե, ԱՄՆ ՌՕՈւ-ն նախատեսում էր ձեռք բերել 145 միավոր C-27J Սփարթան բեռնատար ինքնաթիռ, սակայն 2009-ին գնումների նախատեսվող ծավալը կրճատվեց՝ հասնելով 38-ի: 2012-ի փետրվարին որոշվեց ԱՄՆ ՌՕՈւ կազմում առկա բոլոր Սփարթանները հանել սպառազինությունից և փոխադրել երկարաժամկետ պահուստավորման, սակայն, աստիճանաբար դրանք սկսեցին փոխանցվել տարբեր կառույցների: 2013-ի նոյեմբերին որոշվեց Սփարթան 7 ինքնաթիռ փոխանցել հատուկ գործողությունների հրամանատարությանը: Այժմ արդեն հայտնի դարձավ, որ ինքնաթիռներ են փոխանցվելու նաև առափնյա պահպանությանը:

Նշենք, որ բացի վերոնշյալ կառույցներից, Սփարթան բեռնատար ինքնաթիռներին հավակնում է նաև ԱՄՆ անտառային ծառայությունը, որը ցանկանում է վերափոխել դրանք՝ դարձնելով հրշեջ ինքնաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *