2014 թվականի աշնաննն «Ալեքսանդր Նրսկի» ատոմային սուզանավը Խաղաղօվկիանոսյան նավատորմից հիմնական կայանման կմեկնի Կամչատկա։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՌԾՈւ-ի իր աղբյուրին։
Ըստ գործակալության տվյալների՝ սուզանավն այս ամիսների ընթացքում Հյուսիսային նավատորմում մի քանի առաջադրանք կկատարի, ինչպես նաև դարձյալ կփորձարկվի «Բուլավա» միջմայրցամաքային հրթիռը։
Իսկ ահա աշնանը սուզանավը հրթիռային լրիվ պաշարով (16 հրթիռ) կնավարկի Արկտիկայի սառույցների տակ։
Նշենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ «Ալեքսանդր Նևսկին» 2013 թվականի դեկտեմբերի 23-ից ընդգրկվել է ՌԴ ՌԾՈւ սպառազինությունում։
«Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով։
Հիշեցնենք, որ «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը փորձարկումներ է անցնում, բայց ամեն անգամ հրթիռն փորձարկումը ձախողում է։