Բանգլադեշի զինված ուժերի սպառազինություն է ընդունվել խորհրդային/ռուսական 9Կ115-2 «Մետիս-Մ1» հակատանկային հրթիռային համալիրներ։ Դրանց ընդունումը իրականացվել է մայրաքաղաք Դաքքայումհանդիսավոր արարողությամբ։
Ըստ Ջեյնս ռազմական հանդեսի՝ 120 համալիրները Բանգլադեշը պատվիրել է դեռևս 2012-ին։ Սրանք Բանգլադեշի առաջին հակատանկային հրթիռային համալիրներն են։ Մինչ այդ Բանգլադեշի սպառազինությունում էին ամերիկյան М40 հրանոթները։ Հրանոթը հիմնականում տեղադրվում էր մեքենաների վրա, քանի որ 210 կգ էր կշռում։
Միաժամանակ Բանգլադեշի զինվորականները սպառազինության են ընդունել նաև չինական արտադրության 120 մմ տրամաչափով PF98 հակատանկային հրթիռային կայանները։
9Կ115-2 «Մետիս-Մ1» համալիրները նախատեսված են ուղիղ տեսանելիության տարածքում ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի ոչնչացման համար։ Համալիրն արձակում է 9Մ131Մ ու 9Մ131Ֆ հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությունը 80-ից 2000 մետր է, թռիչքի առավելագույն արագությունը՝ 180-200 մ/վ։ Հրթիռների զրահահարությունը 900-950 մմ է, զանգվածը՝ 13 կգ։