Իրաքի զինուժը հրաժարվել է ազատագրել Ֆալուջա քաղաքը

Իրաքի կառավարական ուժերը հրաժարվել են գրոհել զինյալների գրաված Ֆալուջա քաղաքը, քանի որ գրոհի հետևանքով կարող են տուժել խաղաղ բնակիչներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի պաշտպանության նախարարությունը։

Ֆալուջա քաղաքը մայրաքաղաք Բաղդադից 70 կմ հեռավորության վրա է, Ռամադին՝ 130 կմ

Ֆալուջա քաղաքը մայրաքաղաք Բաղդադից 70 կմ հեռավորության վրա է, Ռամադին՝ 130 կմ

Մյուս կողմից Իրաքի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները հունվարի 7-ին ինքնաթիռներով հարվածներ են հասցրել Ռամադի քաղաքում ամրացած զինյալներին։ Քաղաքը վերահսկող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» խմբավորման անդամներից գրոհի ընթացքում ոչնչացվել է առնվազն 25 մարդ։ Այս մասին հայտնել է Իրաքի ՊՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության տարածաշրջանային խմբավորում համարվող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության զինյալները հունվարի 2-ից իրենց հսկողության տակ են պահում Իրաքի Անբար նահանգի Ֆալուջա քաղաքի մեծ մասն ու Ռամադի քաղաքի որոշ թաղամասեր։
Հավելենք, որ Իրաքի վարչապետ Նուրի ալՄալիքին հայտնել էր, որ կառավարական զորքերը պատրաստվում են լայնածավալ գործողություններ իրականացնել Ֆալուջայում ու Ռամադիում։ Նա նաև խնդրել էր տեղի բնակչությանն աջակցել կառավարական զորքին ու դուրս քշել զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *