Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի զինյալ

Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամ, Ադրբեջանի քաղաքացի «Պրիմորիեի Մուհամեդ» մականունով զինյալը։

«Պրիմորիեի Մուհամեդ» մականունով ադրբեջանցի զինյալի դին

«Պրիմորիեի Մուհամեդ» մականունով ադրբեջանցի զինյալի դին

Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով «Սիրիայի զինյալների կայքերին»։

Միայն շեշտված է՝ ադրբեջանցի զինյալին սպանել են Բաշար Ասադին ենթարկվող ուժերը, իսկ վերջինիս դիակի լուսանկարները տարածվել են սոցցանցերում։

Հիշեցնենք, որ  հունվարի 5-ին ԱՊԱ-ի փոխանցմամբ Սիրիայում սպանվել էին երկու ադրբեջանցի զինյալներ՝ «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհային Նամիգ Ասքերովն ու «ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպությանը հարող Ազերի Սեյֆուլլահը: Այս անգամ ևս ԱՊԱ-ն տեղեկության աղբյուրը չի նշել։

Ըստ տարբեր գնահատականների` Սիրիայում Ասադի վարչակարգի դեմ մարտնչող գրոհայինների շարքերում առկա են հարյուրավոր ադրբեջանցիներ, մի քանի տասնյակ էլ զոհվել են Սիրիայի կառավարական ուժերի դեմ մղվող մարտերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *