Մեծ Բրիտանիայի արևելքում հունվարի 7-ի երեկոյան ԱՄՆ օդուժի Sikorsky HH-60 Pave Hawk ուղղաթիռ է կործանվել։
Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է մահացել։
Վերջնական ճշտված չէ, թե ուղղաթիռում քանի մարդ է եղել, տեղեկացնում է AFP լրատվական գործակալությունը։
Հայտնի է, որ վթարի ժամանակ Մեծ Բրիտանիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ուղղաթիռը ծրագրով նախատեսված ուսումնական թռիչք էր կատարում։
Տեղանքը, որտեղ էլ վայր է ընկել ամերիկյան ուղղաթիռը, ճահճային է, ինչն էլ բարդացնում է փրկարարների աշխատանքը։
Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, մասնագետները փորձում են հայտնաբերել ուղղաթիռի կործանման պատճառները։
Sikorsky HH-60 Pave ուղղաթիռները նախատեսված են փրկարարական և տարհանման գործողությունների համար։ HH-60 Pave-ը ստեղծվել է UH-60 Black Hawk ուղղաթիռի հիմքի վրա։