Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է առաջնագիծ

Հունվարի 6-ից Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասեր:

Նաջմեդին Սադիգով

Նաջմեդին Սադիգով

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, այցելությունների նպատակն առաջնագծում զորքերի պատրաստվածության աստիճանի, մարտական ներուժի, զորամասերի նյութատեխնիկական ապահովվածության, ռազմական տեխնիկայի ու կարգապահության ստուգումն է:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ կայքը չի մանրամասնում՝ քանի այց է իրականացվել և առաջնագծի որ հատվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *