ԱՄՆ-ն ձեռք կբերի 84 հատ F-15 կործանիչ և կտրամադրի Սաուդյան Արաբիային

ԱՄՆ Ռազմաօդային ուժերը Boeing ընկերության հետ կնքել են 84 նոր F-15SA կործանիչների ձեռքբերման պայմանագիր: Գործարքի արժեքը կազմում է 1,4 մլրդ դոլար: Պայմանագրի պահանջների համաձայն` բոլոր ինքնաթիռներն ու լրացուցիչ սարքերը հատկացվելու են Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարությանը: Հայտնում է Defense News-ը: Կործանիչները Սաուդյան Արաբիային տրամադրելու պայմանագիրը կնքվել է Պենտագոնի` արտասահմանյան ռազմական հատկացումների` Ռազմական համագործակցության կառավարման շրջանակներում:

Այս պայմանագիրը Սաուդյան Արաբիայի հետ կնքվել է 2010թ. աշնանը` առավել խոշոր չափերի պատվերի շրջանակներում: Պատվերը 2011թ. վերջին արժանացել է ԱՄՆ կառավարության հավանությանը և կազմում է 29,4 մլրդ դոլար: Այդ շրջանակներում Սաուդյան Արաբիային կհատկացվեն` 70 հատ` առավել հին S տարբերակի F-15 կործանիչ, տեխնիկական սպասարկման ծառայություններ և ցամաքային սարքավորումներ:

2010թ. աշնանը Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ կնքեց շուրջ 60 մլրդ ոլարի պայմանգիր, որի շրջանակներում տրամադրվելու են հարվածային  AH-64D Apache Block III հարվածային ուղղաթիռներ, տարբեր հրթիռներ, կործանիչների և գիշերային տեսանելիության սարքեր, որոն հատկացվելու են 15-20 տարվա ընթացքում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *