Ռուսաստանը Բելառուսին կմատակարարի Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Իգոր Գոլուբը տեղեկացրել է, որ առաջիկայում Ռուսաստանից սպասվում է Ս-300 զենիթահրթիռային համակարգի 4 դիվիզիոնի մատակարարում: Այս մասին հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը: Գեներալ-մայոր Գոլուբը չի հստակեցրել, թե Ս-300 ԶՀՀ-ի որ մոդիֆիկացիան է մատակարարվելու, սակայն ենթադրում ենք, որ ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է Ս-300Պ-ի մասին:

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Գոլուբը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Բելառուսը ձեռք է բերել նաև հակաօդային պաշտպանության  Տոռ-Մ2 զենիթահրթիռային համալիրներ: Բացի այդ, ստորագրված է պայմանագիր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեռևս 2013-ի հոկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միասնական համակարգի ստեղծման շրջանակներում նախատեսվում է Բելառուսին փոխանցել Ս-300 զենիթահրթիռային համակարգերի 4 դիվիզիոն: ՌԴ ՊՆ-ն նշել էր նաև, որ քննարկվում է Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղակայման հարցը:

Հավելենք նաև, որ հակաօդային պաշտպանության Ս-300 ԶՀՀ-ն նախատեսված է աերոդինամիկ և բալիստիկ թիրախների խոցման համար։ Կախված համակարգի մոդիֆիկացիայից` այն ունակ է խոցել աէրոդինամիկ թիրախները մինչև 100 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 40 կմ հեռավորության վրա:

Սկզբնաղբյուր. Белорусская сторона ожидает поставки четырех комплексов С-300 из России

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *