Իրաքի կառավարական ուժերը չեն կարողացել հետ գրավել Ռամադի քաղաքը

Նախորդ գիշեր Ռամադիում Իրաքի կառավարական ուժերի գրոհը արդյունք չի տվել. քաղաքը վերահսկող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» զինյալ խմբավորման անդամները չեն նահանջել։

Ալ-Քաիադայի իրաքցի զինյալները վերահսկողության տակ են պահում Ֆալուջա քաղաքը

Ալ-Քաիադայի իրաքցի զինյալները վերահսկողության տակ են պահում Ֆալուջա քաղաքը

Կառավարական զորքի ու զինյալների միջև բախումը սկսվել է գիշերը 11-ի սահմաններում ու ավարտվել առավոտյան ժամը 6-ի շրջանում։ Բանակը փորձել է մտնել քաղաք, սակայն չի կարողացել։ Բախումներում զոհվել է 4 քաղաքացիական անձ, ևս 14 մարդ վիրավորվել է։

Ալ-Քաիդայի իրաքցի զինյալները վերահսկողության տակ են պահում Ֆալուջա քաղաքը
Քաղաքացիական զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները հաստատել են պաշտոնական աղբյուրները։ Զինված ուժերի ու զինյալների կորսուտների մասին տեղեկություններ հայտնի չեն։

Նույն աղբյուրների համաձայն՝ կառավարական զորքերին օգնել են նաև տեղական ցեղերի մարտիկները։

Հիշեցնենք, որ Իրաքում գործող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» զինյալ խմբավորման անդամները, որոնք կապված են Ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ, հունվարի 2-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրաքի կենտրոնական մասում գտնվող Ֆալուջա ու Ռամադի քաղաքների մեծ մասը։ Կառավարական զորքերը փորձել են հետ վերցնել քաղաքները, սակայն ապարդյուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *